Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի կարծիքով` «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ է «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին:
«Ռիբերին հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բավարիա»-ում: Ես կարծում եմ, որ նա «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ է:
Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա ասեմ, որ մարտական ենք տրամադրված: «Բավարիա»-ին այլևս չի հաջողվի ավարտել մրցաշրջանը` մեր նկատմամբ 25 միավորի առավելությամբ:
Օբամեյանգի մասին շատ բան ասել չեմ կարող, քանի որ առանձնապես չեմ հետևել Ֆրանսիայի առաջնությանը: Գիտեմ միայն, որ նա արագ է և վտանգավոր»,- Kicker-ը մեջբերում է Ռոյսի խոսքը:









































