33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը չի թաքցնում զգացումները` կապված «Մոնակո» տեղափոխության հետ: Ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Զանազան զգացումներ ունեմ: Չէ՞ որ վերադառնում եմ այն ակումբ, որտեղ սկսվել եմ այս ամենը: Երջանիկ եմ 13 տարի անց կրկին «Մոնակո» վերադառնալ: Նախորդ մրցաշրջանում ակումբը երկրորդ դիվիզիոնի չեմպիոն դարձավ` շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստների:
Կարիերայիս ընթացքում հաճախ եմ փորձս փոխանակել ավելի երիտասարդ խաղացողների: Ուրախ կլինեմ անել դա ևս մեկ անգամ` «Մոնակո»-ում»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Աբիդալի խոսքը:









































