Բրիտանացի հնագետները հայտնել են Անգլիայի հարավարևմտյան Սոմերսեթ քաղաքում անհայտ ավերակների հայտնաբերման մասին: Ընդհանուր 0.4 հա տարածք ընդգրկող ավերակները հայտնաբերվել են դաշտերում, որոնք նախատեսված են եղել ցածրահարկ բնակելի շինությունների կառուցման համար:
Գիտնականներն ընդամենը մի քանի շաբաթ ունեն՝ հայտնաբերվածն ուսումնասիրելու համար՝ մինչև շինաշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ավերակներում հայտնաբերվել են կերամիկական սալիկներով պատրաստված հատակի մնացորդներ: Պատերը որպես շինանյութ տարվել են դեռևս մոտ 6000 տարի առաջ:
Ուսումնասիրությունների հիման վրա արված նախնական եզրակացությունները թույլ են տալիս ենթադրել, որ XII- XIV դարերում համալիրն ակտիվորեն կիրառվել է: