Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի մի քանի ֆուտբոլիստների հետ ներկայացրեց նոր մարզահագուստը, որով թիմը հանդես է գալու 2013/14թթ մրցաշրջանում:
Մովսիսյանը նշել է, որ իրեն դուր է եկել հատկապես պահեստային՝ սև մարզահագուստը.
«Դուր եկավ հատկապես սև՝ պահեստային մարզահագուստը: Կարծում եմ՝ գույների շատ հաջող համադրում է: Հանդիպումը տևում է 90 րոպե, այնպես, որ շոգին սև մարզահագուստով խաղալը խնդիրներ չի պատճառի»,- հայտարարել է Մովսիսյանը:








































