Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել էր Գերմանիա՝ պայմանագիր ստորագրելու Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 12:01-ին մեկնարկել է Մխիթարյանի բուժզննումը, որը տևել է 90 րոպե:
Առաջիկա ժամերի ընթացքում Հենրիխը պաշտոնական պայմանագիր կստորագրի և կներկայացվի որպես «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ:








































