Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը մտադիր է լրջորեն մեծացնել գիտահետազոտական գործունեության ծախսերը: Ընկերությունը ծրագրում է Կորեայում կառուցել միանգամից 5 հետազոտական կենտրոն:
Երեք տարվա համար նախատեսված ծրագրում ընկերությունը ներդնում է մոտ 4.5 միլիարդ դոլար:
The Korea Times-ի հետ զրույցում ընկերության ղեկավարներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, նկատել է, որ գիտական հետազոտությունները վճռական նշանակություն ունեն սպառողական էլեկտրոնիկայի՝ արագ փոփոխվող արդյունաբերությունում:
Նախատեսվում է տարբեր քաղաքներում կառուցվող կենտրոնները շահագործման հանձնել 2014-15թթ.:
Տեղի իշխանությունները խոստանում են ֆինանսապես օգնել և լուծել վարչական հարցերը: Անցած տարի ընկերությունը ռեկորդային ծավալով ներդրում է կատարել հետազոտական գործունեության մեջ: Այդ կարիքների համար ծախսվել է ավելի քան 10 մլրդ դոլար:









































