Արթրիտ առաջին անգամ ախտորոշել են դինոզավրին, որը սատկել է 70 միլիոն տարի առաջ: Այդ եզակի դեպքը նկարագրող հոդվածը հրապարակված է Royal Society Open Science ամսագրում:
Կենդանու քարացած ծնկային հոդի ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել հիվանդության ամենացավոտ տեսակներից մեկի՝ սեպտիկ արթրիտի հետքեր: Դա առաջանում է վարակի միջոցով և հաճախ է հանդիպում ժամանակակից թռչունների, կոկորդիլոսների, ինչպես նաև մարդկանց մոտ:
Գիտնականները ասում են, որ նման ախտորոշում առաջին անգամ է արվել դինոզավրի քարացած մնացորդներում, իսկ ավելի վաղ դինոզավրերի մոտ հայտնաբերվել է նմանատիպ այլ հիվանդություն՝ ոսկրախտ:











































