Tuesday, 16 06 2026
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ինչից է մահացել արամուսցի աշակերտուհին․ մեղադրյալի աթոռին են դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ու երեք բժիշկներ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ դեռ անցած տարվանից ընթանում է Նորայր Ստեփանյանի գործի քննությունը, իսկ օրեր առաջ էլ սկսվել է Վահագն Կիրակոսյանի, Նարինե Ամիրխանյանի, Աշխարհաբեկ Մեհրաբյանի գործի դատավարությունը:

Այս երկու քրեական գործերը մեկ ընդհանրություն ունեն. նույնն է տուժողը:

Աղջիկը 2011-2012 ուսումնական տարում ավարտում էր Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը: Նրա առաջ բացվելու էին մեծ կյանքի դռները, նրան ժպտալու էր երջանկությունը…

Բայց ճակատագրական մի պահի աղջկա ճանապարհին հանդիպել են մարդիկ, ովքեր այսօր մեղադրվում են այն ողբերգության համար, որ կոչվում է մահ, դեռատի աղջկա անժամանակ ու ցավալիորեն պատահական թվացող, բայց ոչ պատահական հեռացում կյանքից:

Շրջանավարտ աղջկա մահվան հարցում, ըստ քրեական գործերով առաջադրված մեղադրանքների, որոշիչ է եղել նրա կյանքի ու ճակատագրի վրա խաչված մարդկային գործոնը:

56-ամյա Նորայր Ստեփանյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր: Նա պարբերաբար ընդգրկվում էր «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական ու պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում:

2012 թվականին ևս դպրոցի տնօրենի հրամանով Ստեփանյանն այդ հանձնաժողովի անդամ էր, այսինքն՝ հանդիսանում էր կազմակերպչական գործառույթներ իրականացնելու, աշակերտների քննության արդյունքներն ամրագրելու իրավասություններ ունեցող պաշտոնատար անձ:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Նորայր Ստեփանյանը 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում 12-րդ դասարանի աշակերտուհի Մ.-ին ֆիզկուլտուրայի դասերից ազատելու, այդ առարկայի քննության ժամանակ դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար 2011 թվականի հոկտեմբերին գյուղապետարանի շենքի մոտ աղջկա հորից առձեռն, որպես կաշառք, ստացել է 30 հազար դրամ: Դրա դիմաց ֆիզկուլտուրայի ուսուցիչը իր դասերից երեխայի բացակայության պայմաններում չի հաշվառել բացակայությունները, կեղծելով՝ դասամատյանում գրանցել է բարձր գնահատականներ, իսկ ավարտական քննության ժամանակ էլ պետք է նպաստեր բարձր գնահատականի նշանակմանը:

Ուսուցչի այս արարքները նախաքննական մարմնի կողմից որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին և 325 հոդվածի 1-ին մասով:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ մինչև ֆիզկուլտուրայից քննության հանձնումը Նորայր Ստեփանյանը չի հրահանգել աշակերտներին, որ կատարեն ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախատեսված նախավարժանքը, ինչի պատճառով «վազք՝ 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկում է տեղի ունեցել, և, հավասարակշռությունը կորցնելով, աշակերտուհի Մ.-ն վայր է ընկել, ստացել կոտրվածք: Նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

Այս արարքի համար Նորայր Ստեփանյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով:

Հիվանդանոց տեղափոխված աղջիկը, ըստ երկրորդ քրեական գործի, բժշկական սխալի պատճառով, ցավոք, մահացել է:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, աշակերտուհու հոգեհանգստի օրը՝ 2012 թվականի մայիսի 21-ին, իմանալով, որ նրա համադասարանցիներին հրավիրել են հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում, տնօրենի և դասղեկի ներկայությամբ, «օգտվելով այն հանգամանքից, որ երեխաները դեռ հանդիսացել են այդ դպրոցի սաները, գտնվում են ավարտական քննություններ հանձնելու փուլում, համոզելու եղանակով տուժած երեխայի դասընկերներին դրդել է տալ սուտ ցուցմունք», իբր՝ Մ.-ի ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, մինչև շտապօգնության ժամանելը չեն թույլատրել վնասված աղջկան տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապօգնություն, հետաքրքրվել երեխայի որպիսությամբ: Աշակերտներից ոմանք վրդովվել են ֆիզկուլտուրայի ուսուցչի վարքագծից ու, չենթարկվելով նրա դրդչությանը, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից, իսկ ոմանք ենթարկվել են սուտ ցուցմունք տալու դրդչությանը և հարցաքննության ժամանակ, թաքցնելով իրականությունը, տվել են սուտ ցուցմունքներ:

Եթե ուսուցիչն աշակերտներին դրդում էր վերոհիշյալը ներկայացնել որպես սուտ ցուցմունք, ուրեմն այն, ինչ բնականաբար պիտի կատարվեր դպրոցում՝ քննության ժամանակ երեխայի ընկնելուց ու վնասվելուց հետո, չէր կատարվել, այլ տեղի էր ունեցել դրա հակառակը:

Աշակերտներին սուտ ցուցմունք տալուն դրդելու համար նախաքննական մարմինը Նորայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-338 հոդվածի 1-ին մասով:

Այսպիսով, մեղադրանքների մի ամբողջ փունջ է առաջադրվել Նորայր Ստեփանյանին: Մեղսագրված յուրաքանչյուր հանցավոր արարքի հետևում մեզանում ամրապնդված տնավարությունը, ձևամոլությունը, դպրոցական կրթության ոլորտում առկա դատապարտելի իրավիճակն է, որոնք բոլորը մեկ երեխայի ճակատագրում միավորվել, իրենց տգեղությունը նրա ողբերգության մեջ ավելի տեսանելի ու ցցուն են դարձրել:

Նորայր Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Աշակերտուհուն հիվանդանոց տեղափոխելուց հետո գործի են անցել բժիշկները: Սակայն տվյալ դեպքում բանն ավարտվել է ոչ թե երեխայի ապաքինմամբ, այլ… մահով ու քրեական գործի հարուցմամբ:

Այդ գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյանի ԲԿ-ի բժիշկներ Վահագն Կիրակոսյանին, Նարինե Ամիրխանյանին, Աշխարհաբեկ Մեհրաբյանին:

Վահագն Կիրակոսյանը՝ բժիշկ ուռոլոգ, 2012 թվականի մայիսի 19-ից 20-ը հերթապահության մեջ է եղել հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում:

Ըստ մեղադրանքի՝ նա իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրսևորել է անփույթ վերաբերմունք, «ձախ ազդրոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդ երեխայի նկատմամբ չի սահմանել պատշաճ դինամիկ հսկողություն, ինչի պայմաններում ժամանակին չի ախտորոշվել ճարպային էմբոլեայի զարգացումը:

Մայիսի 20-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում հիվանդի վիճակի վատթարացման դինամիկայում ճարպային էմբոլեայի կլինիկական չափանիշների մասին վկայող դրսևորումների պայմաններում բժիշկը չի ձեռնարկել ախտորոշիչ միջոցառումներ, հետազոտություններ:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Կիրակոսյանը, ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկելու փոխարեն բավարարվել է զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով, նույն հիվանդանոցի հերթապահ բժիշկներ՝ թերապևտ Նարինե Ամիրխանյանին և ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին հիվանդի մոտ հրավիրելով: Բայց վերջիններս ևս չեն կողմնորոշվել, թե ինչ է կատարվում, ճիշտ բուժօգնություն չեն ցուցաբերել, կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում, որի պայմաններում մինչև հիվանդի վիճակի ծայրահեղ ծանր դառնալը՝ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, մնացել է վիրաբուժական բաժանմունքում, անհապաղ չեն սկսվել վերակենդանացման բուժական համալիր միջոցառումները:

Բժշկական սխալների ամբողջ թնջուկը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է գեներալիզացված ճարպային էմբոլեայի՝ առավելապես թոքային զարկերակի ճյուղերի խցանումով, որի հետևանքով 2012 թվականի մայիսի 20-ին, ժամը 22-ի սահմաններում անզգուշությամբ առաջացել է հիվանդ երեխայի մահը:

Երեք բժիշկներին էլ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Այս գործի քննությունը ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է օրեր առաջ՝ հուլիսի 1-ին: Բժիշկներ Կիրակոսյանի, Ամիրխանյանի, Մեհրաբյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում