Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստան կայցելի օգոստոսի կեսին, հայտնում է gazeta.ru-ն` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին:
«Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի օգոստոսի 14-15-ի այցը Ռուսաստան նվիրված է էներգոարդյունավետության և էներգիայի նորացվող աղբյուրների ռուս-գերմանական Ամառային դպրոցին` կազմակերպված Ուրալի դաշնային համալսարանի և Եկատերինբուրգի EUREF համալսարանի կողմից»,- հայտնել է աղբյուրը:









































