Բժիշկները Դուբայի օդանավակայանում վայրէջքից հետո այրված Emirates ավիաընկերության օդանավից հիվանդանոց են տեղափոխել 10 ուղևորի։ Այս մասին հայտնում է Gulf News պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ տուժածները ստացել են վնասվածքներ կամ թունավորվել ծխից։
Նրանք, ովքեր փոքր-ինչ ուշ են դուրս բերվել ինքնաթիռից, ծուխ են շնչել։
Օդանավում եղել են 282 ուղևոր և անձնակազմի 18 անդամ։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են, զոհեր չկան։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին տարբեր տեսանյութեր, որոնցում երևում է օդանավի վայրէջքի պահը, դրանցից մեկում տեսանելի է պայթյուն՝ ենթադրաբար, ինքնաթիռի շարժիչի։









































