Հալեպի հարավում սիրիական բանակի մարտիկները և աշխարհազորայինների ջոկատները չորեքշաբթի իրենց վերահսկողության տակ են վերադարձրել կորցրած դիրքերը: Այս մասին հաղորդվում է Al Watan թերթը իր էլեկտրոնային տարբերակում:
Թերթի հաղորդմամբ՝ հակագրոհների ընթացքում զորքերը գրոհայիններին դուրս են մղել Զահրաթ-էլ-Հոուզ և Թել-էլ-Իմարա շրջաններում: Հետ են գրավվել նաև Սնոուբարաթ և Մահրուքաթ բարձունքները: Կատարված գործողությունների ընթացքում ոչնչացվել է 56 գրոհային՝ ներառյալ «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի անդամ արմատական խմբավորումների մի քանի դաշտային հրամանատար: Շարքից հանվել են հակառակորդի 9 տանկ, զենքեր և ռազմատրանսպորտային միջոցներ:
Ավազակախմբերը փորձել են գրավել Հալեպի հարավային և հարավարևմտյան արվարձանները, հարձակմանը մասնակցել է 5000 գրոհային:
Ըստ ստացվող տեղեկությունների՝ չորեքշաբթի վերսկսվել է խաղաղ բնակիչների տարհանումը քաղաքի արևելյան շրջաններից:







































