Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են արգելել պոկեմոնների որսը երկրի բոլոր դպրոցներում։ Արդեն նախապատրաստվել է հատուկ հանձնարարագիր, որը կարգելի ուսումնական հաստատություններ խաղերով սմարթֆոններ բերելը։ Այս մասին հայտնել է կանանց իրավունքների, հնարավորությունների ընդլայնման և երեխաների պաշտպանության հարցերով նախարար Յոհանա Սուսանա Յեմբիսեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նման զվարճանքները կարող են զգալի վնաս հասցնել երեխաների մտավոր զարգացմանը, դարձնել նրանց ծույլ, ինչի համար էլ կանխարգելիիչ միջոցառումներ են ընդունվում։











































