Մյունխենի «Բավարիա»-ի 29-ամյա կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ հիանում է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքով:
«Ցանկանում եմ շարունակել կատարելագործել խաղային որակներս և վստահ եմ, որ Գվարդիոլան կօգնի ինձ այդ հարցում: Նա հիանալի մարզիչ է:
Ֆուտբոլիստների համար ակնհայտ է, թե որքան լուրջ է նա վերաբերվում մարզումային պրոցեսին: Հիանում եմ Գվարդիոլայի կատարած աշխատանքով
Բացի այդ, թիմը համալրվել է: Գյոտցեն, չնայած իր տարիքին, արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել: Նրա օգնությամբ «Բավարիա»-ն ավելի հզոր կդառնա: Կիրհոֆը նույնպես տաղանդավոր ֆուտբոլիստ է և օգտակար կլինի թիմին»,- հայտարարել է Ռոբենը:







































