Տոկիոն (Ճապոնիա) նորից գլխավորել է կյանքի համար 25 լավագույն քաղաքների վարկանշային ցուցակը Monocle ամսագրի վարկածով: Ցուցակը կազմելիս նկատի են առնվել տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ միջազգային երթուղիների քանակը, հասարակական տրանսպորտով երթևեկելու գինը, գիշերային կյանքը, անկախ գրախանութների առկայությունը:
Երկրորդ տեղում Բեռլինն է (Գերմանիա), երրորդը Վիեննան է (Ավստրիա): Հաջորդում են Կոպենհագենը (Դանիա), Մյունխենը (Գերմանիա) և Մելբուռնը (Ավստրալիա):
Առաջին տասնյակում են նաև՝ Ֆուկուոկան (Ճապոնիա), Սիդնեյը (Ավստրալիա), Կիոտոն (Ճապոնիա) և Ստոկհոլմը (Շվեդիա):
2015 թ. առաջին եռյակն այսպիսին է եղել՝ Տոկիո, Վիեննա, Բեռլին:









































