Այսօր «Մամուլի հետ սուրճ»- ը մամուլում տեղ գտած առավել ուշագրավ հրապարակումներին անդրադարձ կատարեց Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի հետ:
Անդարադարձ կատարվեց «Ժողովուրդ» թերթի հրապարակմանն այն մասին, որ «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։
«Ժողովուրդ» թերթի մեկ այլ հրապարակում ևս քննարկվեց, որտեղ նշված է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի։ Ենթադրվում է, որ այդ քաղաքացիների մոտ կեսը հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը, թերևս, արտագաղթածներն են։
Լրագրողներն անդրադարձ կատարեցին մի քանի այլ ուշագրավ հրապարակումների ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:











































