Նիգերիայի Յոբե նահանգի իշխանությունները որոշել են փակել միջնակարգ դպրոցները մինչ սեպտեմբերին նոր ուսումնական տարվա սկիզբը: Դա նահանգապետ Իբրահիմ Գայդամի հրամանն է: Պատճառը շաբաթ օրը նահանգի դպրոցներից մեկի վրա գրոհայինների իրականացրած հարձակումն է, ինչի հետևանքով 42 մարդ է սպանվել: Նրանցից 29-ը դպրոցականներ են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իսլամիստ գրահայինները հարձակվել էին Մամուդո քաղաքի դպրոց-ինտերնատի վրա: Սպանություններից հետո նրանք հրդեհի էին մատնել դպրոցը: Իշխանությունները հարձակման պատասխանատվությունը դրել են «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների վրա:
Նահանգապետը կարծում է, որ մինչ պարամունքները վերսկսելը դաշնային իշխանություններն ու նահանգի ղեկավարությունը պետք է միջոցառումներ մշակեն՝ ուղղված նահանգի դպրոցներում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Նահանգապետն առաջարկել է կառավարությանը դադարեցնել տարածաշրջանում բջջային կապի ազդանշանների արգելափակումը, քանի որ դա խանգարում է տեղի բնակիչներին իշխանություններին կասկածելի ակտիվության մասին իրազեկել:
«Բոկո Հարամ» խմբավորուման նպատակը ողջ երկրում շարիաթի օրենքների սահմանումը և արևմտյան կրթության աշխարհիկ մոդելի վերացումն է։





































