Ամերիկյան SpaceX ընկերությունը ցուցադրել է Grasshopper տիեզերական հրթիռի ուղղահայաց վայրէջքի ֆանտաստիկ տեսանյութը:
Grasshopper-ն ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի հրթիռ է՝ կառուցված բազմակի կիրառման հրթիռային համակարգերի ստեղծման համար SpaceX-ին անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման ու փորձարկման համար:
Grasshopper-ի ստեղծման մասին հայտարարվել էր 2011 թվականին, իսկ արդեն 2012-ին սկսվել էին փորձարկումներն ու փոքր բարձրությունից ու փոքր արագությամբ վայրէջքները: Յուրաքանչյուր փորձի ժամանակ թռիչքի բարձրությունը մեծացել է:
Այս անգամ հրթիռը հասել է 325 մետր բարձրության: Այն վայրէջք է կատարել ճիշտ նույն կետում, որտեղից մեկնարկել էր:








































