Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է բելգիացի օպերատոր և թղթակից Դանիել Դեմուստյեին՝ լրտեսություն կատարելու կասկածանքով: Լրագրողը ստիպված է եղել երեք օր բանտում անցկացնել, նրան ազատ են արձակել միայն բելգիացի հյուպատոսի միջամտությունից հետո:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, օպերատորին և նրա նկարահանող խմբին ձերբակալել են Կահիրեի մոտ գտնվող գյուղում: Դեմուստյեն սյուժե է պատրաստել տեղի բնակչության աղքատության մասին, սակայն խումբը նկարահանումների իրավունք չի ունեցել:
Ոստիկանությունը պնդում է, որ Դեմուստյեի թիմը Եգիպտոսում անօրինական է գտնվում:








































