Պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով հունվարին ավարտել է կարիերան, հայտարարել է, որ կարող էր «Լիվերպուլ» տեղափոխվել:
«Մոտ էի «Լիվերպուլ» տեղափոխությանը: Բենիտեսը կանչում էր ինձ, սակայն զանգահարեց Ալեքս Ֆերգյուսոնը և ամեն ինչ փոխվեց: «Յունայթեդ»-ն այնքան նպատակասլաց էր, որ գործարքն իրականացավ մի քանի օրվա ընթացքում»,- Mirror-ը մեջբերում է Վիդիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ Վիդիչը հանդես է եկել «կարմիր սատանաներ»-ի կազմում 2006-2014 թվականներին:






































