Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Իրավունքի, օրենքի գերակայության տեսանկյունից Սերժ Սարգսյանի խոսքը որևէ նշանակություն չունի օրենքի առջև

«14-15 օր լրագրողական փայլուն աշխատանք կատարվեց՝ բազմակողմանիության սկզբունքը պահպանելով։ Այդ առումով ինձ համար անհասկանալի էր Սերժ Սարգսյանի՝ լրագրողներին ուղղված խոսքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ գուցե նախագահը կարող է մոռանալ կատարվածը, բայց կատարվածը տեղավորվում է օրենքի շրջանակներում, իսկ նախագահը օրենքի, Սահմանադրության երաշխավորն է։ «Այսինքն՝ իրավունքի, օրենքի գերակայության տեսանկյունից նախագահի խոսքը որևէ նշանակություն չունի օրենքի առջև»,- հավելեց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է այս օրերին իրավապահ կառույցների կողմից տարածվող հաղորդագրություններին, որտեղ մեկ կիրառվում էր «զինված խումբ», մեկ «ահաբեկիչներ» տերմինները, ապա Ղազարյանի խոսքով՝ այս իրավիճակը նույնությամբ արտահայտում է այն անորոշությունը, որը հիմա տիրում է ամբողջ աշխարհում ահաբեկչություն կոչվող երևույթի նկատմամբ։ «Շատ դժվար է երևույթը կոչել ահաբեկչություն, երբ անձինք ապստամբել են կամ դուրս են եկել ազգային-ազատագրական պայքարի։

Հենց դա է պատճառը, որ շատ պետություններ չեն ուզում ազգային-ազատագրական պայքարը նույնացնել ահաբեկչության դեմ։ Եվ անձանց, ովքեր դուրս են եկել ազգային-ազատագրական պայքարի՝ կոչել ահաբեկիչներ, թեև քրեաիրավական դաշտում նրանց արարքները տեղավորվում են ահաբեկչության տիրույթում։ Դա է պատճառը, որ նույն անորոշությունն էր նաև մեր իրավապահ մարմինների մոտ»,- նկատեց իրավաբանը։

Ղազարյանի խոսքով՝ սկզբնական շրջանում որոշում էր կայացվել, որ եթե նրանք զենքը վայր դնեն, կազատվեն քրեական պատասխանատվությունից, այսինքն՝ քաղաքական որոշում էր կայացվել, սակայն հետո ԱԱԾ-ն, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարեց, որ ձերբակալվել են 20 ահաբեկիչներ։ Իսկ այսօր արդեն այդ տերմինը այլևս չի կիրառվել պաշտոնական հաղորդագրություններում։ «Այսինքն՝ սկզբից մինչև վերջ անորոշություն է»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի տղաների պատժին, ապա Ղազարյանի խոսքով՝ ծանր մեղադրանքներ են առաջադրված, և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Հնարավոր է նաև մեղադրանքները փոփոխվեն, լրացվեն, նոր մեղադրանքներ առաջադրվեն կամ հանվեն։ «Այսինքն՝ դեռ վաղ է պատժի մասին խոսել»,- նկատեց Ղազարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում