Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմի América Móvil ընկերությունը 40 մլն դոլար է ներդրել Shazam երաժշտական հավելվածում՝ գրում է The Financial Times-ը:
Ինչպես նշում է թերթը, դա համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի առաջին ներդրումը բրիտանական ընկերությունում:
Պարբերականը հիշեցնում է, որ Shazam-ը որոշում է՝ ինչ հեռուստածրագիր է դիտում հանդիսատեսը և տրամադրում է հավելյալ կոնտենտ ու գովազդ:
Համաձայն մտահղացման՝ Shazam-ը նախապես բեռնվելու է América Móvil-ի կողմից վաճառվող հեռախոսներում, ինչը ճանապարհ կբացի Լատինական Ամերիկայի շուկաներ:
Նախագիծը ծրագրվում է գործարկել այս տարեվերջին:











































