Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ 2013/14 թվականների մրցաշրջանի ավարտից հետո թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, այնուամենայնիվ, Մյունխենի «Բավարիա» կտեղափոխվի:
«Կարծում եմ` բոլորովին գաղտնիք չէ, որ Լևանդովսկին «Բավարիա» կտեղափոխվի առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո:
Մենք պարտավոր ենք մրցունակ թիմ ունենալ: Երբ Ռոբերտը ցանկություն հայտնեց լքել «Բորուսիա»-ն, պատրաստ էինք ընդառաջել նրան և ուսումնասիրել այդ հարցը: Սակայն այնուհետև իրադարձություններն այնպես ընթացան, որ մենք ստիպված էինք հրաժարվել հարձակվողի տրանսֆերի վաճառքի մտքից»,- Marca-ն մեջբերում է Կլոպի խոսքը:








































