Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսն ուրախ է, որ թիմը գլխավորել է Խոսեպ Գվարդիոլան: Ֆուտբոլիստը նշել է, որ իսպանացի մասնագետն օժտված է բարձրակարգ մարզչի որակներով:
«Գվարդիոլան հիանալի մարզումներ է անցկացնում: Նա անընդհատ զրուցում է ֆուտբոլիստների հետ` իր տեսակետը բացատրելու նպատակով:
Կարծում եմ` մեր թիմի բոլոր ֆուտբոլիստների առջև դրված խնդիրները որոշակի փոփոխությունների կենթարկվեն: Պեպը սեփական փիլիսոփայությունը և աշխատանքային այլ ծրագրեր ունի»,- հայտարարել է Կրոսը:






































