Եգիպտոսում իսլամիստների կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց հանրահավաքները վերջին շրջանում առաջին անգամ կիրակի օրն անցել են առանց զոհերի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի Անհետաձգելի օգնության և ինտենսիվ թերապիայի գլխավոր վարչության ղեկավարը՝ թեթև վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել 29 տուժածներ: Նրա խոսքով՝ զոհեր չկան:
Նա հստակեցրել է, որ համապատասխան տվյալներ ունի Կահիրեի, Ալեքսանդրիայի, ինչպես նաև Գիզա, Մինուֆիա, Դակահլիա և Գարբիա մարզերի վերաբերյալ, որտեղ տեղի են ունեցել բախումները:











































