Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Թուրքիայի հարավ-արևելքում կարող են հայտնվել 2 նոր նահանգներ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրք օրենսդիրները կքննարկեն երկրի հարավ-արևելքում վարչական բաժանումներում փոփոխություններ կատարելու հարցը, որտեղ մոտ մեկ տարի է՝ ընթանում են հակաահաբեկչական ինտենսիվ գործողություններ:

Մասնավորապես, առաջարկվում է լուծարել Շըրնաք և Հաքքարի նահանգները, որոնք սահմանակից են Իրաքին, Իրանին ու Սիրիային: Համապատասխան նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ՆԳՆ-ն:

Ըստ այդմ՝ Հաքքարի և Շըրնաք տարածաշրջանային կենտրոնները կզրկվեն իրենց անվանումներից և կվերածվեն համապատասխան Չոլոմերիք ու Նուհ շրջանների:

Ներկայիս Հաքքարիի տարածքում ի հայտ կգա Յուքսեքօվա նահանգը, իսկ Շըրնաքի տարածքում՝ Ջիզրե նահանգը: Յուքսեքօվա և Ջիզրե քաղաքները, որոնք մոտ են պետական սահմաններին, կդառնան այդ նահանգների կենտրոնները:

Հաքքարի և Շըրնաք քաղաքների համար նոր անվանումները պատահական չեն: Չոլոմերիքն ու Նուհը տվյալ բնակավայրերի պատմական քրդական անվանումներն են: Վարչական այդ փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է անվտանգության նկատառումներով:

Նախորդ տարվա աշնանից թուրքական անվտանգության ուժերը մասշտաբային գործողություններ են իրականացնում այդ շրջաններում: Իշխանությունների կարծիքով՝ Ջիզրեն ու Յուքսեքօվան հեռու են գտնվում նահանգների կենտրոններից, ինչը նվազեցնում է PKK-ի դեմ նրանց գործողությունների արդյունավետությունը:

Բացի այդ, քուրդ զինյալների համար ավելի հեշտ է գրավել սահմանային այդ քաղաքները, քան փորձել ներթափանցել ավելի խորքեր՝ դեպի նահանգի կենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում