Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Սերժ Սարգսյանի երկու ուղերձներն էլ ուղղված էին ոչ թե հասարակությանը, այլ ինչ-որ մարդկանց. Արա Պապյան

«Նոր  զարգացումներ և նոր իրավիճակ «Սասնա ծռեր» խմբի կողմից զենքը վայր դնելուց հետո: Երկշաբաթյա զինված դիմադրության արդյունքներն ու սպասվող զարգացումները». այս թեմայով այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ելույթ ունեցավ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Հասարակությունը իրապես հայտնվել էր մի տեսակ մրափի մեջ և որևէ ելք չէր տեսնում: Հիմա՝ այսօր, վերջին իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել, և Հայաստանը նույնը չի լինի, ինչպիսին այս իրադարձություններից առաջ էր: Կլինի՞ ավելի լավը կամ ավելի վատը, դեռևս վաղ է ասել, այդ եկու հնարավորություններն էլ կան, հիմնականում կախված է իշխանությունների դիրքորոշումից: Եթե իշխանությունները, ավելի հստակ՝ եթե Սերժ Սարգսյանը գնա ռեպրեսիաների ընդլայնմանը՝ պատժիչ գործողություններ և այլն, բնականաբար հասարակությունը ավելի ծայրահեղ քայլերի կդիմի, կմեկուսանա, տնտեսական վիճակը կբարդանա, արտագաղթի ծավալները կմեծանան:

Եթե հետևություններ արվեն և փորձ արվի հասկանալ, թե ինչու հասարակության մի մասը դիմեց զենքի, և փորձ արվի ուղղելու հենց բուն պատճառները և ոչ թե հետևանքները, ապա մենք հույս ունենք, որ որոշակի շտկում կլինի: Արմատական մեծ փոփոխություններ չենք ակնկալում:

Այս 15 օրվա դիմակայությունը ցույց տվեց, որ, ցավոք, մեծ թերություններ կան մեր պետական կառավարման ոլորտում, առաջինը՝ մենք, ըստ էության, գրեթե Գործադիր իշխանություն չունեինք, կազմալուծված վիճակի մեջ էր գտնվում, և միայն ոստիկանական մեթոդներ էին կիրառվում. այսինքն՝ մենք չտեսանք կառավարության անդամների, որ հանդես գան ինչ-որ դիրքորոշմամբ, ուղերձով, մենք չտեսանք կառավարության նիստ, նույնը Ազգային ժողովի մասին կարելի է ասել, որը գրեթե գոյություն չուներ, բացառությամբ մի քանի պատգամավորի, որոնք մասնակցում էին, սակայն պատգամավորների մեծ մասը չարձագանքեց: Սա բավականին վատ է, որովհետև առաջիկայում մեզ սպասվում է խորհրդարանական հանրապետություն, այսինքն՝ այնտեղ պետք է կուսակցությունները դերակատարություն ունենան, եթե այսպես լինի պատկերացնում ենք, թե մեր վիճակն ինչ կլինի:

Մյուս եզրակացությունն այն է, որ իրավապահ համակարգում, չնայած բազմամիլիոն ներդրումներին՝ լինի Հայաստանի բյուջեից, լինի զանազան արտասահմանյան դրամաշնորհներից, որևէ էական բարեփոխում տեղի չի ունեցել, այսինքն՝ գործում է որպես սովետական տիպիկ միլիցիա, որը չի կարողանում, պաշտպանել իր ամենամեծ զինապահեստը, բայց հաջողությամբ ջարդում է ժողովրդին: Հասկանալի է, որ այդ ոստիկանական զինված և կազմակերպված խմբերը, որոնց թիկունքում օրենքն է և այլ հնարավորություններ ունեն, միշտ էլ ավելի ուժեղ են, խնդիրն այն է, որ գործողությունները օրենքի սահմաններում լինեին, սակայն այդպես չէր: Այս օրերի ընթացքում մենք ունեցանք մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, այսինքն՝ հարյուրավոր մարդկանց բերման ենթարկելու երևույթն ինքնին անօրինական է, որովհետև բերման ենթարկելու համար պետք է ունենալ կարգավիճակ, դրա համար որոշում է պետք, առանց որոշման իրավունք չկա բերման ենթարկել, բերման ենթարկելուց հետո ծեծերը, ստորացումները, անհասկանալի հայտարությունները և այլն՝ այս ամբողջը մեր պետականության թերությունների մասին է վկայում:

Այստեղ մտահոգիչ է այն, որ ընդամենը մի գունդ էր գրավվել, և պետությունը կազմալուծված էր, Աստված չանի պատերազմ լինի, և մի քանի գունդ ենթարկվեն գրավվման կամ ոչնչացման… Այսինքն՝ ստացվում է մի վիճակ, որ կառավարությունը, այսինքն՝ Օրենսդիր և Գործադիր իշխանությունները երկուսն էլ պատրաստ չեն:

Մյուս մտահոգիչ քայլն այն էր, որ երկրի նախագահը երկու անգամ ուղերձներ հղեց, երկուսն էլ ժողովրդին չէին ուղղված, այլ ինչ-որ մարդկանց խմբի էին ուղղված, և հստակ բաժանում կար՝ մենք և դուք, մենք և նրանք: ՀՀ նախագահը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է՝ գոնե տեսականորեն, և ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է ցավակցություն հայտնում, որը իհարկե պետք էր, ոստիկաններին, բայց ցավակցություն չի հայտնում աչքը կորցրած երիտասարդին, ով ընդհանրապես կապ չուներ այս ամենի հետ, կամ այն քաղաքացիներին, որոնք ապօրինի ծեծի են ենթարկվել: Որևէ խոսք չասվեց ոստիկանության ապօրինությունների մասին:

Ո՞վ է այս երկրում Սահմանադրության երաշխավորը. նախագահը, հետևաբար նրանից է կախված հետագա գործողությունները: Սպասենք, տեսնենք առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում