Արագ սննդի ռեստորանների McDonald’s ցանցը մտադիր է հրաժարվել արհեստական կոնսերվանտների օգտագործոմիւց հավի կոտլետներ պատրաստելիս: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Բացի այդ՝ ընկերությունը ծրագրում է կոնսերվանտների օգտագործումից հրաժարվել իր որոշ նախաճաշերում:
McDonald’s-ը կհրաժարվի նաև թխվածքներ պատրաստելիս ֆրուկտոզայով հարուստ եգիպտացորենի օշարակի օգտագործումից:
Ընկերության ամերիկյան մասնաճյուղի նախագահ Մայք Անդրեսի խոսքով՝ փոփոխությունները կվերաբերվեն ռեստորանների ցանցի ճաշացանկի 50%-ին:






































