Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Շվայնշտայգերին տեղեկացրել է, որ վերջինս ստիպված կլինի մարզվել «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի հետ մինչ իր համար նոր ակումբ գտնելը:
Հիշեցնենք, որ Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Միլան»-ն ու «Ինտեր»-ը:







































