29-ամյա կիսապաշտպան Ժերեմի Տուլալանը պաշտոնապես տեղափոխվել է ֆրանսիական «Մոնակո»:
lequipe-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ: Երկուշաբթի օրը խաղացողը կներկայացվի որպես «Մոնակո»-ի ֆուտբոլիստ: Հաղորդվում է, որ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց «Մոնակո»-ն «Մալագա»-ին վճարել է 7 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում Տուլալանն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում:





































