Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են Brexit-ի համատեքստում կարևոր հարցեր երկկողմ և միջազգային համագործակցության շուրջ, գրում է gazeta.ru-ն:
Պորոշենկոն շնորհավորել է Մեյին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Բրիտանիայի կառավարությանը Ուկրաինայի տարածաշրջանային ամբողջականության և ինքնորոշման հարցում ամուր աջակցության համար:
Պորոշենկոն և Մեյը կողմ են արտահայտվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Պյոտր Պորոշենկոն նաև հրավիրել է Թերեզա Մեյին այցելելու Ուկրաինա:










































