Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն չի փոխի ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային ժամանակ:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը` վճարելով 30 մլն եվրո:
Marca-ն հայտնում է, որ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իսպանական գրանդի ղեկավարներին խնդրել է չվաճառել Պեպեի տրանսֆերը, անգամ եթե ֆուտբոլիստի իրավունքների դիմաց խոշոր գումար է առաջարկվում:









































