Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն ու Զլատան Իբրահիմովիչը «Յունայթեդ»-ում կփոխեն ամեն ինչ:
«ԻՆձ հաջողվել է աշխատել թե՛ Իբրահիմովիչի, թե՛ Մոուրինյոյի հետ: Կարող եմ ասել, որ դա անհավանական էր: Նրանք հրաշալի մարդիկ են, որոնք առանձնանում են հաղթողի հոգեբանությամբ:
«Յունայթեդ»-ի երկրպագուների բախտը բերել է: Նրանց սիրելի թիմ է տեղափոխվել համաշխարհային ֆուտբոլի երկու հայտնի դեմք: Նրանցից մեկն իրեն դրսևորում է խաղադաշտում, մյուսը՝ մարզչի կարգավիճակում:
Մոուրինյոն ու Իբրահիմովիչը «Յունայթեդ»-ին կվերադարձնեն հաղթանակները»,- Կրեսպոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:





































