Ստամբուլում հուլիսի 6-ին վերսկսված և հուլիսի 7-ի գիշերն ավարտված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 59 մարդ, որոնցից 12-ը՝ մամուլի ներկայացուցիչ:
Տեղի բժիշկների խոսքերով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են ձերբակալել նաև մի քանի բժիշկների, ովքեր օգնություն են ցուցաբերել անկարգությունների մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կիրակի օրը Գեզին բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Սակայն ցուցարարները որոշել են այգի մտնել շաբաթ օրը, ինչի արդյունքում Ստամբուլում վերսկսվել են զանգվածային անկարգությունները:






































