Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև:
Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացվեցին տոնական տարաբնույթ միջոցառումներ:
Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները ջրով ապահովելու համար՝ ուղևորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր:
Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է ուրախ տոնախմբություն, որը ուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով:
Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով` ներկաներին նաև դույլեր են տրամադրվել:











































