ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որը լսելի է եղել հարակից տարածքներում:
Առաջին պայթյունը հնչել է այսօր ժամը 11:20-ի սահմաններում, երկրորդ պայթյունը` քիչ անց:
Օգտատեր Սվետլանա Բաբայանը նկարահանել է հուլիսի 17-ից մինչ օրս «Հիմնադիր խորհրդարանին» հարող « Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում տեղի ունեցած պայթյունները:












































