Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է:
Նշվում է, որ Գոնսալո Իգուաինի տրանսֆերի ձեռքբերումից հետո թուրինցիները պատրաստ են հրաժարվել խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններից:
Հիշեցնենք, Մանջուկիչն արդեն հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում, «Ատլետիկո»-ի կազմում: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում նա10 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել 27 հանդիպումներում:







































