Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Մարուան Շամախը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Լևանտե»-ի կազմը:
Daily Mail-ի տեղեկացմամբ՝ իսպանական ակումբը հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով, ով ամենայն հավանականությամբ կփոխի իր ակումբային գրանցումը: Հաղորդվում է, որ ակումբները շուտով կսկսեն բանակցային գործընթացը:
Հավելենք, որ Մարուան Շամախը լոնդոնյան թիմ է տեղափոխվել 2010 թվականին: Այդ ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:







































