Սիրիացի ապստամբները Կիպրոսից գնում են ոչ մեծ բեռնատար մեքենաներ և պիկապներ, որոնք օգտագործվում են կառավարական զորքերի դեմ մարտերում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով «Փոլիթիքսը»:
Առաջին եռամսյակում հանրապետությունում վերաձևակերպվել են շուրջ 500 բեռնատարների փաստաթղթեր, ինչը երեք անգամ ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Մեքենաները ձեռք են բերում Կիպրոսում բնակվող արաբները, որոնք այնուհետև դրանք ուղարկում են կղզու հյուսիսային մաս (Թուրքիան այն օկուպացրել է 1974թ.) ՄԱԿ-ի ոչ թռիքչային գոտու հսկիչ անցակետով:
Դրանից հետո ավտոմեքենաները Հյուսիսային Կիպրոսի նավահանգիստներից ուղարկում են անմիջապես Սիրիայի տարածք կամ Թուրքիա, որտեղից հայտնվում են գրոհայինների ստորաբաժանումներում` թուրք-սիրիական սահմանով:












































