Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել կրկին Իրան արտահանել քաղաքացիական օդանավեր՝ սահմանափակելով այդ երկրում նրանց մնալը 72 ժամով և արգելելով իրանական փոխադրողների տարբերանշանների կրումը։ Այս մասին նշված է գերատեսչության երեկվա հայտարարության մեջ։ Փաստաթուղթը թույլ է տալիս որոշակի քաղաքացիական ինքնաթիռի վերաարտահանում Իրան՝ ժամանակավոր մնալու և համապատասխան գործարքների համար։
Ֆինանսների նախարարությունն Իրանին իրավունք է տալիս աշխատանքի վերցնել և աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ից մատակարարված օդանավերի անձնակազմերին, որոշում ընդունել չվերթների երթուղիների մասին և իրականացնել օդանավերի անհրաժեշտ վերանորոգում, ինչը պետք է իրականացվի Իրանի սահմաններից դուրս՝ առանց Իրանի քաղաքացիների մասնակցության։












































