Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայումս հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի ազդեցությանը: Այս մասին հայտնում է medikforum.ru-ն:
Նշվում է, որ բժիշկներին հաջողվել է հասկանալ՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում ուղեղում հիպնոսի ժամանակ:
Փորձերի շրջանակներում ուսումնասիրվել են մի քանի տասնյակ կամավորների ուղեղի աշխատանքի տվյալները, այդ թվում՝ նրանց, ովքեր հիպնոսի չեն ենթարկվել:
Պարզվել է՝ հիպնոսի ժամանակ հիմնական փոփոխությունները տեղի են ունենում դիմային գոտկային կեղևի հետևի մասում, որտեղ փոխվում է նեյրոնների ակտիվությունը: Հետագայում այս բացահայտումը կարող է հնարավորություն տալ ցավազրկել՝ ազդելով այդ նեյրոնների ակտիվության վրա:









































