Ասօր համացանցում Օլգա Այվազյանի` հարսանյաց զգեստով մի քանի լուսանկար է հայտնվել, որոնք իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրաչ Բերբերյանը, ով էլ այդ լուսանկարներում Օլգայի փեսացուն է:
Շատերը մտածել են` սա նոր տեսահոլովակի նկարահանումներից կադրեր են, իսկ ոմանք էլ կարծել են, թե երգչուհին ամուսնացել է:
Լուրը ճշտելու համար ArmStar.am-ը խոսել է երգչուհու հետ, ով կայքի հետ զրույցում հաստատել է իր ամուսնության լուրն, բայց մանրամասների մասին որոշել է չխոսել.«Այո ամուսնացել եմ, իսկ դրա մասին երկու օրից կխոսեմ»,-նշել է Օլգան:











































