Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է ամառային տրանսֆերային շուկայում ակումբի կատարած աշխատանքներից: Թուրինցիները ձեռք են բերել Իգուաինի, Բենատիայի, Պյանիչի իրավունքները:
«Իգուաինի, ինչպես նաև թիմի բոլոր մյուս նորեկների տրանսֆերները գերազանց ձեռքբերում է: Ակումբը հիանալի աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում: Ես լիովին վստահում եմ մեր թիմի ղեկավարներին:
Իհարկե, հեշտ չի լինի հաղթել առաջիկա մրցաշրջանում: Պետք է ջանասիրաբար մարզվենք` մեր նպատակներին հասնելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:








































