Փարիզում ավարտվել է բարձր նորաձևության շաբաթը: «Աշուն-ձմեռ 2013-2014» հավաքածուներ են ներկայացրել «Շանել», «Վալենտինո», «Վերսաչե» նորաձևության տները: Լեգենդար դիզայներների թվում եղել են նաև նոր անուններ, հայտնում է vesti.ru-ն:
«Վերսաչե» նորաձևության տան մոդելյոր Դոնաթելա Վերսաչեն խոստովանել է, որ այս տարի իր հավաքածուն ամենաթանկերից է նորաձևության ամբողջ պատմության մեջ
«Վերսաչեի» գլամուրը զարգացել է, էվոլյուցիայի ենթարկվել: Հիմա այս հավաքածուում ես տեսնում եմ կնոջ պատկեր, որն իրեն մերկացնում ու միաժամանակ թաքցնում է»,- ասել է Դոնաթելան:
Ապրանքանիշերի համար, որոնք դեռ չեն կարող մրցակցել «Շանելի» կամ «Վերսաչեի» հետ, սա հանրության ուշադրությունը գրավելու լավ առիթ է:
Հիմնական ցուցադրության ծրագրում հայտնվել չի հաջողվի, սակայն մի քանի հարյուր հազար եվրոյով կարելի է ցուցադրություն կազմակերպել շաբաթվա շրջանակում:
Բելգիացի հայտնի դիզայներ էդուարդ Վերմուլենի զգեստները վաղուց են կրում Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի թագուհիներն ու արքայադուստրերը, սակայն նա Փարիզում գրեթե անհայտ է:
«Վերսաչեի» փայլուն զգեստները ու «Վերմուլենի» մետաքսը լայն զանգվածներին հասանելի չեն: Սակայն նրանք մտածում են նորաձևությանը որպես արվեստ աջակցելու մասին: Նրանք կարծում են՝ նորաձևությունը տնտեսական անկում է ապրում:
«Մենք այսօր կարծես գտնվում ենք երեկի ու վաղվա միջև, մենք դարաշրջանի կոտրման կետում ենք: Լավ է, որ նորաձևությունը հին աշխարհից նորին անցնելու հնարավորություն ունի՝ ի տարբերություն շատ այլ իրերի»,- ասում է «Շանել» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը:












































