Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 18.000 մարդ.
«Ներկա դրությամբ հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է 18.044 մարդ, որոնցից 9677-ը կալանավորվել են»։
Նախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել 49.211 մարդու անձնագիր։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական բանտերում չեն բավականացնում տեղերը՝ կապված հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով մեծ թվով մարդկանց կալանավորման հետ։









































