Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Խորհրդի նկատմամբ վստահությունը գնալով նվազում է. Անդրիաս Ղուկասյան

«Իշխանություններն այսօր անում են բոլոր այն քայլերը, որոնք խոչընդոտում են հավաքների անցկացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանը։

Նա կարևորեց, որ Կարմիր խաչն իր վրա վերցնի գնդի տարածքում վիրավորների բուժօգնության հարցը, որով կարող է հանգուցալուծվել տղաների մոտ գտնվող բժիշկներին ազատ արձակելու հարցը։ «Ըստ էության, այդ առումով գնդակը գտնվում է Սերժ Սարգսյանի դաշտում, որովհետև ինքը պետք է համաձայնություն տա Կարմիր խաչի այդ առաջարկին, որը շատ ողջամիտ է։ Եվ այդ առաջարկը մերժելը նշանակում է, որ դիտավորություն կա անձանց առողջության հետ կապված։ Եվ եթե նրանց հետ մի բան պատահի, ապա պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսայանի վրա»,- ասաց Ղուկասյանը։

Հաջորդ խնդիրը, Ղուկասյանի խոսքերով այն է, որ առ այսօր չկա որևէ ամփոփ տեղեկություն գնդի տարածքի բնակիչների վերաբերյալ։ «Մենք փորձում ենք ամեն գնով ստանալ այդ տեղեկությունը և հավաքագրել, քանի որ տարբեր լուրեր կան, որ այդ մարդկանց ստիպողաբար փորձում են դուրս բերել իրենց տներից, որն է դրա իրավական հիմքերը։ Սա, ըստ էության, խնդիր է, որը պետք է հստակեցվի, քանի որ ուժայինները որևէ իրավական հիմք չունեն բնակչությանը նման պահանջներ ներկայացնել, գործեր հարուցել։ Մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք և Սերժ Սարգսյանին դրդենք այդ իրավիճակի համար իրավական հիմքեր սահմանել»,- ավելացրեց Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է խորհրդի կազմին և օր օրի անդամների նկատմամբ ձևավորվող անվստահությանը, ապա Ղուկասյանի խոսքերով՝ սկզբնական շրջանում խումբը գործում էր իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, բայց հետո իրավիճակ փոխվեց, ինչի համար անհրաժեշտ է քայլ առաջ մտածել։ «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք եկանք հայտարարի, որ Սերժ Սարգսյանը գնում է ուժ գործադրելու ճանապարհով, նպատակ ունի ապստամբներին ճնշել այնքան, մինչև նրանք զենքը վայր դնեն։ Հյուծում է նրանց»,- նկատեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով. «Հանրության գործառույթն այս օրերին այն է, որ թույլ չտա ուժ գործադրել, դրա համար կոնցեպցիան այն է, որ քննարկվում է այն, որ վերջնագիր ներկայացվի իշխանություններին դադարեցնել ուժային գործողությունները»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում