Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա։ Վիրավոր 2 ոստիկաններից մեկը Սան Դիեգոյի հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։
«Վշտով հայտնում ենք մեր սպաներից մեկի մահվան մասին։ Աղոթե՛ք նրա ընտանիքի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեղի ունեցածից այլ մանրամասներ, ինչպես նաև հանցանքի շարժառիթները հայտնի չեն։








































