«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ:
– Տիկին Նաղդալյան, մեր մասնավոր զրույցում խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին, ասացիք, որ հավատում եք վարչապետին, և նա ամենաճիշտ քայլն արել է՝ դիմել է դատախազությանը և շահագրգիռ է, որ բացահայտվի այդ պատմությունը: Բայց օրեր առաջ Կիպրոսի դատախազը հայտարարեց՝ անհնար է, որ իրենց երկրում առանց որևէ մեկի գիտության նման կազմակերպություն գրանցվի:
– Ես չեմ կարող գնահատել Կիպրոսի կամ այս, կամ այն երկրի պաշտոնյայի մեկնաբանությունները, միակ բանը, որ ես կարող եմ անել՝ իմ կուսակիցների քայլերը գնահատելն է, իսկ էդ քայլը (նկատի ունի դատախազություն դիմելու) ես ճիշտ քայլ եմ համարում և վստահում եմ նման քայլին:
– Դուք, փաստորեն, չեք հավատում Կիպրոսի դատախազին:
– Ես ասում, որ չեմ կարող գնահատել Կիպրոսի գլխավոր դատախազին, և նրա հայտարարությունները գնահատելը Կիպրոսի նախագահի ֆունկցիան է: Փոխանակ դուք բոլորդ ձվի մեջ մազ ման գանք և եզի տակ՝ հորթ, փոխանակ ժամանակի էս ընթացքում նոր-նոր ալիքներ, նոր-նոր գնահատականներ, երևույթներ, չգիտեմ՝ բաներ ման գանք, ավելի լավ է մի քիչ սպասեք ու տեսնեք, թե ինչ գնահատականներ կտան մեր իրավապահ մարմինները: Իիիինչ եք անընդհատ փորում, փորում, փորում, ձվի միջի էդ մի մազը ման գալիս, չկա ձվի մեջ մազ, ձուն մաքուր ա:
ՀԳ – Հարցազրույցից հետո տիկին Նաղդալյանն ավելի վրդովվեց, թե ինչ եք կպել էս խնդիրներին, մի կոպեկ թալանել են, սարքել եք եսիմինչ…
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում






































