Կիպրաս Մաշանաուսկասի կողմից հատուկ ստեղծված «Անվանականչ» երաժշտական ստեղծագարծությունը՝ Լիտվայի և ԵՄ 27 երկրների ներկայացուցիչների կատարմամբ, դարձել է ԵՄ Խորհրդում Լիտվայի պաշտոնական ներկայացուցչության բացման արարողության մեխը:
28 երաժշական կտորներից բաղկացած ստեղծագործության ստեղծման համար կոմպոզիտորին ոգեշնչել են լիտվական բազմաձայն երգչախմբերը:
Տոնական արարողությանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, եվրոկոմիսարներ, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ԵՄ անդամ երկրներից լրագրողներ, ինչպես նաև լիտվական մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և դիվանագետներ:







































