Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում էր Անկախության օրը:
Իհարկե, գլխավոր շնորհավորանքն այս կապակցությամբ հնչել է նախագահ Բարաք Օբամայի կողմից, ով իր պաշտոնական կայքում կարճ բարեմաղթանք է թողել, որին ուղեկցում է տոնակատարության նախապատրաստությունը պատկերող լուսանկարը, նշում է 7days-ը:

Աստղերից շատերն իրենց եղունգները ներկել էին ազգային խորհրդանշանների գույներով (Վանեսա Հաջենս, Բրիջեթ Մարքվարդթ):


Անկախության օրը Հայդի Քլումը և Մրայա Քերին նշել են լողազգեստով:


Քելլի Օսբորնն իր էջում նշել է, որ դա «ողջ պատմության մեջ ամենալավ Անկախության օրն էր»: Երգչուհին այն նշել է ընկերների հետ: Բացի այդ, նրա համար հուլիսի 4-ը յուրահատուկ օր է. այդ օրն են ամուսնացել իր ծնողները:

«Բոլորին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ: Հույս ունեմ, դուք ուրախ և անվտանգ օր կանցկացնեք՝ ընտանիքի և ընկերների հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Չենինգ Թաթումը:
«Շնորհավոր Անկախության տոնը, մենք պայքարել են դրա համար: Աստված իմ, պահպանի՛ր Ամերիկան»,- գրել է Ջասթին Թիմբերլեյքը:












































