Kicker-ը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը 5 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, որը 24 մլն եվրո կվճարի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Առաջիկա օրերին Հենրիխը Դորտմունդ կմեկնի:
Այժմ «Բորուսիա»-ի գործադիր տնօրենը` Հանս Յոահիմ Վացկեն և ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը Դոնեցկում քննարկում են տրանսֆերային գործարքի վերջին մանրամասները: Պայմանագիրը կգործի մինչև 2018 թվականը:
Այսպիսով` «Տոտենհեմ»-ին և «Լիվերպուլ»-ին, որոնք նույնպես հետաքրքրված էին Մխիթարյանի ծառայություններով, չի հաջողվում ձեռք բերել հայ կիսապաշտպանի իրավունքները:









































